ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել

ԱՊՊԱ-ի արժեքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 7 քաղաքացի։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանությունից։

«Ներկա պահին ընթացող ակցիայից 7 անձ բերվել է ոստիկանություն»,- հայտնեցին ոստիկանությունից։

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ թանկացումն անհիմն են համարում: 

Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: 

Հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։

Բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա:

Թեմայի այլ նորություններ