Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ տեսանյութերի զննում ըստ տեղանքի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ տեսանյութերի զննում ըստ տեղանքի

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ տեսանյութերի զննում ըստ տեղանքի

Տեսանյութերի մանրամասներն օգտագործելու և որոնման մեջ կիրառելու համար հնարավոր է գործածել մի շարք գործիքներ։

Տեղանքը գտնելու, մանրուքների հիման վրա հասկանալու համար, թե որտեղ կարող էր այն տեսագրված լինել , կարելի է օգտագործել «Գուգլ»-ի քարտեզների ընդլայնված գործիքը` «Google Earth»-ը։ Այն ունի վեբ տարբերակ` https://earth.google.com/web։ Այս գործիքը թույլ է տալիս զննել երկրի ռելիեֆը, հասկանալ, թե լանդշաֆթի որ մասերն են երեւում և որ մասերն են քողարկված: Գործիքը թույլ է տալիս գտնել տեսանյութում ներկայացված տեղանքը, ինչպես նաև` հաշվում է կետերի միջեւ եղած հեռավորությունը, տեղանքի ընտրված հատվածի մակերեսը։

Գոյություն ունի ծրագրի դեսկթոփային տարբերակ, այն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում։ Այստեղ, օրինակ, հնարավոր է գտնել տեղանքի արբանյակային պատկերների արխիվը` ըստ ժամանակացույցի։ Ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով` https://www.google.com/earth/desktop/:
Տեղանքի որոշման համար շատ բան կարող են հուշել ստվերները եւ դրանց ուղղությունը։ Գոյություն ունեն ծառայություններ, որոնք թույլ են տալիս հստակ աշխարհագրական դիրքում, կոնկրետ օրում եւ ժամին հաշվել ստվերների անկյունը եւ ուղղությունը։ Այսինքն, հնարավոր է հաստատել կամ հերքել, որ տեսանյութը (կամ լուսանկարը) կատարվել է նշված ժամին եւ օրը։ Նման ծառայություններից մեկը http://suncalc.net/ -ն է , մյուսը` https://www.suncalc.org ։ Տվյալ կայքն, ի դեպ, ունի նաեւ շարժական հավելված Անդրոիդ համակարգերի համար:
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ