Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ լուսանկարների մետատվյալները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ լուսանկարների մետատվյալները

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ լուսանկարների մետատվյալները

Յուրաքանչյուր լուսանկար պարունակում է մետատվյալներ, այսպես կոչված «EXIF» տվյալները, որոնք տեսանելի չեն, սակայն պարունակում են որոշակի տեղեկություն պատկերի մասին` որտե՞ղ է այն նկարվել (եթե նկարահանման սարքը տվյալ ֆունկցիան ունի կամ, ասենք, սմարթֆոնով է նկարահանվել), երբ է նկարվել, մշակվե՞լ է, թե՞ ոչ եւ այլն։ Տվյալները կարող են լինել շատ մանրամասն, ընդհուպ մինչեւ տեսախցիկի կարգավորումները։

Լուսանկարի մետատվյալները կարդալու համար կարելի է օգտվել օն֊լայն հարթակներից, օրինակ` «Jeffrey's Image Metadata Viewer» (http://exif.regex.info/exif.cgi) կամ Metapcz (http://metapicz.com):

Ուսումնասիրողը պետք է հաշվի առնի, որ մարդկանց մեծամասնությունը սոցցանցերից վերացնում, ջնջում է «EXIF» տվյալները։ Այսինքն, Ֆեյսբուքից ներբեռնած լուսանկարում իմաստ չունի մետատվյալներ որոնել։
Մետատվյալներ են պարունակում այլ տիպի ֆայլերը նույնպես։ Այսպես, տեքստային բազմաթիվ ֆայլեր պարունակում են տվյալներ այն համակարգչի օգտատիրոջ մասին, որտեղ խմբագրվել է տեքստը։ Որոշ դեպքերում այս տվյալները կարող են օգնել նույնականացնելու ֆայլը ստեղծողներին։ Նման մետատվյալները ստանալու համար կարելի է օգտագործել «Get Metadata» կայքը` https://www.get-metadata.com։
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ