Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ ինչպես ճշտել տեսանյութի իսկությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ ինչպես ճշտել տեսանյութի իսկությունը

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ ինչպես ճշտել տեսանյութի իսկությունը

Հաճախ տեսանյութերը օգտագործվում են բոլորովին այլ թեմայի վերաբերյալ հրապարակումներում։ Օրինակ, ուկրաինական պատերազմի տեսանյութերը կարող են վերագրվել արցախյան հակամարտությանը, սիրիական ռազմական տեսանյութերը կարող են կապվել ապրիլյան ռազմական գործողությունների հետ եւ այլն։

Որոնողական համակարգերը տեսանյութեր նույնպես կարող են փնտրել՝ հիմնվելով կադրերի վրա։ Այսինքն, տեսանյութից արված յուրաքանչյուր սքրինշոթ կարող է նույն որոնմանը ենթարկվել, ինչպես դա արվում է հասարակ պատկերի որոնման ժամանակ։ Տեսանյութից պատճենվում են մի քանի սքրինշոթեր եւ տեղադրվում որոնողական համակարգում։ Եթե տվյալ կադրերը կան բաց ու հասանելի տեսանյութերում, ապա համակարգը կգտնի դրանք։

Աշխատանքը հեշտացնող համակարգ գոյություն ունի, որն ինքն է կադրեր գեներացնում տեսանյութից եւ թույլ տալիս դրանք հեշտությամբ որոնել «Գուգլ»-ում։ Այդ համակարգը հասանելի է այստեղ` https://citizenevidence.amnestyusa.org/:

Առանձին կարելի է նշել «InVID» հարթակը, որը տրամադրում է մի շարք հնարավորություններ։ Այսպես, այն թույլ է տալիս զննել տեսանյութերը եւ լուսանկարները եւ գտնել հատկանշական ապրանքանշանները (լոգոներ), որոնք կարող են ուղղորդող լինել: http://logos.iti.gr/logos/ ծառայությունը թույլ է տալիս տեսանյութը բաժանել հատվածների, ճանաչել դրանցում պատկերված տարբեր իրեր (http://multimedia2.iti.gr

Մյուս հիմնական ծառայությունը` http://caa.iti.gr/, նույնպես թույլ է տալիս տեսանյութից զատել սքրինշոթներ եւ որոնել դրանք։ Բացի դրանից, այստեղ կա նաեւ համացանցային համայնքի գործոնը, որի` տվյալ տեսանյութի վերաբերյալ մեկնաբանությունները օգտակար կլինեն լրագրողին (իհարկե, պետք է հաշվի առնել, որ հայաստանյան տեսանյութերը համայնքի հետաքրքրությանը դժվար թե արժանանան)։ Նաեւ տրամադրվում է տվյալ տեսանյութի թվիթերյան ժամանակացույցը, ինչը շատ հարմար է, դա նույնպես կարող է հուշել, թե որոնք են եղել սկզբնաղբյուրները։ Կա ևս մի կարեւոր գործիք․ հարթակը թույլ է տալիս տեսնել եղանակը տվյալ վայրում, տվյալ օրը եւ ժամին։ Կարճ ասած, եթե տեսանյութում հորդառատ անձրեւ է, իսկ եղանակի տեսությունը ցույց է տվել արեւոտ օր, ուրեմն այդ տեսանյութն արդեն կասկածելի է։
Եղանակի ստուգումն ընդհանրապես կարեւոր գործիք է։ Կարելի է օգտվել «WolframAlpha» որոնողական համակարգից եւ ճշտել եղանակը յուրաքանչյուր տեղանքում, յուրաքանչյուր օրվա համար։ Ընդորում, այստեղ կարելի է գտնել լրացուցիչ տվյալներ, օրինակ` քամու ուժգնությունը։ Կարեւոր է հաշվի առնել, որ համակարգն ընդունում է անգլերեն հարցումներ, օրինակ` Weather in Hrazdan, October 15, 2016:
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ