Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ ինչպես ճշտել լուսանկարի աղբյուրը որոնողական համակարգի միջոցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ ինչպես ճշտել լուսանկարի աղբյուրը որոնողական համակարգի միջոցով

Ապատեղեկատվության բացահայտման գործիքներ․ ինչպես ճշտել լուսանկարի աղբյուրը որոնողական համակարգի միջոցով

Մերօրյա որոնողական համակարգերը թույլ են տալիս որոնում կատարել լուսանկարների միջոցով։ Ներբեռնված նկարը գտնվում և ներկայացվում է այն բոլոր կայքերում, որոնցում տեղադրված է եղել։ Համակարգերը նաեւ գտնում են տվյալ լուսանկարի` ոչ շատ ձեւափոխված տարբերակները, օրինակ, եթե նկարը դեմոտիվատորի ձեւով է լինում։

Նման հնարավորություն տալիս են բոլոր մեծ համակարգերը։ Պետք է պարզապես այցելել դրանց` պատկերներ որոնող հատվածը․

https://images.google.com

https://www.bing.com/images/


https://yandex.ru/images/


Բացի դրանից, գոյություն ունի նկարների մասնագիտացված որոնողական համակարգ․
https://www.tineye.com/

Բոլոր այս համակարգերը աշխատում են թե՛ ցանցում գտնված, թե՛ համակարգչից կամ հեռախոսից բեռնված պատկերների հետ:

«Google Chrome» բրաուզերում նկարների վրա աջ քլիք կատարելով արդեն կարելի է որոնում իրականացնել։

Բացի դրանից, հնարավոր է ներբեռնել «Քրոմ»-ի հատուկ հավելվածը, որը միանգամից մի քանի համակարգում է կատարում որոնումը մեկ հպումով:
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ