Սոցիալական ցանցերում օգտահաշիվների անվտանգության ապահովումը շատ կարևոր է։ Վերջին ժամանակներում ավելի հաճախակի են դարձել ադրբեջանական հաքերների կիբերհարձակումները հայկական օգտահաշիվների վրա, որոնց արդյունքում հափշտակվում են հազարավոր էջեր։ Նման դեպքերի առավել մեծ քանակ գրանցվել է նաև երեկ՝ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարմանը զուգահեռ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է սեփական օգտահաշիվները ցանցահեններից ապահովագրելու մի քանի պարզ կանոններ։ Հայ օգտատերերը առավելապես ակտիվ են facebook-ում, ուստի կներկայացնենեք այդ հարթակում անվտանգության կանոններին հետևելու մեխանիզմները, որոնք նաև կիրառելի են այլ սոցիալական ցանցերի համար։
Գաղտնաբառեր
Սկսենք ամենահեշտ, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր կետից։ Գաղտնաբառերը շատ պարզ չպետք է լինեն. օգտագործեք թվեր, տառեր և նշաններ։ Գաղտնաբառեր ընտրելուց մի օգտագործեք ձեր անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և այն ամենը, ինչ հեշտությամբ կարող են ինդենտիֆիկացնել ձեր անձի հետ։ Բոլոր սոցիալակն ցանցերի համար մի օգտագործեք միևնույն գաղտնաբառը, քանի որ մեկ գաղտնաբառ ունենալու դեպքում հաքերները կարող են ունենալ նաև հասանելիություն ձեր մյուս հաշիվներին (mail, instagram...):
Սարքեր
Եթե դուք այլ սարքերից՝ (համակարգիչ, հեռախոս) մուտք եք գործել ձեր էջ, համոզվեք, որ դուրս եք եկել այդ սարքերի համակարգերից և նրանցում չեն պահպանվել ձեր գաղտնաբառերը։ Եթե չեք ուզում, որ ձեր տվյալները պահպանվեն օտար սարքերում, օգտվեք Google Chrome բրաուզերի Incognito բաժնից։ Այն փակելու դեպքում ձեր մուտքագրած գաղտնաբառերն ու մուտքանունները չեն պահպանվի։ Եթե վստահ չեք` դուրս եկե՞լ եք հաշվից, թե՞ ոչ, ապա կարող եք հեռահար անել դա՝ օգտագործելով ֆեյսբուքի գործիքակազմը։
Օգտվելով այս գործիքից՝ կարող եք տեսնել որտեղից եք մուտք գործել, և դուրս գալ՝ սեխմելով «ելք համակարգից» կոճակը։
Կարող ենք նաև ելք կատարել բոլոր մուտքերից՝ ընտրելով վերջում նշված «դուրս գալ բոլոր սարքերից» կոճակը։
Ֆեյսբուք սոցիալական ցանցը նաև առաջարկում է
- միացնել ծանոցումները, երբ մուտք են գործել այլ անծանոթ սարքերից
- տեղադրել երկփուլային վավերացում
- կամ ընտրել ընկերներին, որոնք կդառնան ձեր վստահելի կոնտակտները
Ի՞նչ է երկփուլային վավերացումը
Սա անվտանգության առանձնահատկություն է, որը օգնում է պաշտպանել facebook-ի օգտահաշիվը՝ երկու փուլային նույնականացմամբ. հավաքում եք հատուկ կոդ՝ մուտք գործելու կամ մուտքը հաստատելու համար։ Այս կոդերը կստանաք ամեն անգամ, երբ փորձեք մուտք գործել ձեր օգտահաշիվ այլ՝ չպահպանված սարքավորումներից։ Այս պարագայում նաև ծանուցումներ կստանաք, երբ ինչ-որ մեկը փորձի մտնել ձեր էջ։
Առաջին քայլով բացում ենք «անվտանգության և մուտքի կարգավորումներ» բաժինը, հաջորդիվ մուտք ենք գործում «օգտագործել երկփուլային վավերացման բաժինը» և սեղմում «խմբագրել» կոճակը։
Այնուհետև պետք է ընտրել վավերացման ձեր նախընտրելի եղանակը և հետևել էկրանի ցուցումներին և սեղմել «միացնել» կոճակը։
Նույնականացման կարգավորման համար կարող եք ընտրել հնարավոր տարբերակներից մեկը՝ SMS հաղորդագրություն կամ մուտքագրման ծածկագիր։
Կամ ՝
Աղբյուր՝ Տեղեկատվության Ստուգման Հարթակ