Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է. Վահրամ Դումանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է. Վահրամ Դումանյան

Անվտանգության հզոր միջոցը կրթությունն է. Վահրամ Դումանյան

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։
 
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է առաջինկուրսեցիներին՝ հատկապես առանձնացնելով զորակոչված ուսանողներին, ողջունել համալսարանականներին՝ ընդգծելով. «Այսօր հաճախ ենք խոսում անվտանգության կարևորությունից։ Ուզում եմ փաստել, որ անվտանգության հզոր միջոցը կրթությունն է, որը ձևավորում է ճիշտ մտածողություն՝ ճիշտ որոշումներով»։ Վահրամ Դումանյանը կոչ է արել ուսանողներին շարունակել կրթությամբ զարգացնել անվտանգությունը։ «Մաղթում եմ, որ ձեր մասնաբաժինն ունենաք համալսարանի պատմության մեջ»,- եզրափակել է նախարարը:
 
 
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ևս շնորհավորել է առաջինկուրսեցիներին համալսարանական դառնալու կապակցությամբ: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է համալսարանականների հաջողության նախապայմանները՝ քննական միտք, վերլուծական կարողություններ ու նախաձեռնողականություն, և հորդորել է ուսանողներին պահպանել այդ սկզբունքները, տեր լինել իրավունքներին և կատարել համալսարանականի պարտականությունները:
 
Երեկոն ամբողջացել է առաջինկուրսեցիների երդման արարողությամբ և երաժշտական, պարային խմբերի համերգային կատարումներով։ Առաջինկուրսեցիները երդվել են սիրել մայր բուհը և արժանի լինել Երևանի պետական համալսարանի ուսանող բարձր կոչմանը, ծառայել և հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին:

Թեմայի այլ նորություններ