Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է խաղաղ բանակցային գործընթացի մասին ադբրեջանական ղեկավարության հայտարարությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցին։

Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները:

Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ:

Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք:

Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում:

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ