Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Հանդիպմանը դեսպանն Աննա Հակոբյանին է փոխանցել Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեյի ջերմ ողջույնները, ինչպես նաև COVID-19-ով ախտորոշված հայ երեխաներին Լիտվայի առաջին տիկնոջ նվիրաբերած հուշանվերները՝ լիտվական ձեռագործ խաղալիքներ, որ գործել են հաշմանդամություն ունեցող անձինք, և շոկոլադ։

Տիկին դեսպանը շեշտել է, որ այդ հուշանվերները նշանավորում են  Հայաստանի և Լիտվայի առաջին տիկինների ընկերությունը, ինչպես նաև այն Լիտվայի առաջին տիկնոջ՝ համավարակի շրջանում հայ ժողովրդին ուղղված համերաշխության նշանն է։

ՀՀ վարչապետի տիկինն էլ շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիտվային՝ ցուցաբերած օգնության և Հայաստան բժշկական անձնակազմ ուղարկելու համար։

Աննա Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Դիանա Նաուսեդիենեյին՝ իր ջերմության և երեխաներին արված անակնկալի համար։

Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում տիկին Նաուսեդիենեի հետ բարեկամությունը և համավարակի ավարտից հետո անպայման նպատակ ունի հրավիրել Հայաստան:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի միջև բարեկամությունը սկսվել է 2019 թվականի նոյեմբերին՝ Աննա Հակոբյանի Վիլնյուս կատարած այցի ժամանակ։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը՝ կարևորելով, որ համաշխարհային համավարակի այս դժվար օրերին երկրները հետևեն համաշխարհային զինադադար պահպանելու կոչերին։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ