Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում վիրավորված Դավիթ Մանուկյանին և նահատակված Սահակ Վարագյանի ընտանիքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Աննա Հակոբյանն այցելել է պատերազմում վիրավորված Դավիթ Մանուկյանին և նահատակված Սահակ Վարագյանի ընտանիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին եւ պատերազմում նահատակված Սահակ Վարագյանի ընտանիքին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Աննա Հակոբյանը։ Վարչապետի տիկինը նաեւ լուսանկարներ է հրապարակել։

«Այսօր Գյումրիում այցելել եմ պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին: Դավիթը վերականգնողական բուժման ընթացքի մեջ է»,- նշել է Հակոբյանը։

Այցելել եմ նաեւ Արթիկ՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին, ով հայրենիքին ժառանգել է երեք որդի եւ նորածին, աննման դուստր՝ Սոսե անունով»,- հայտնել է Աննա Հակոբյանը։

Թեմայի այլ նորություններ