Անկախութիւնը որպէս երկնային պարգեւ հարկ է պահել անվթար ու անեղծ. Արամ Ա
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անկախութիւնը որպէս երկնային պարգեւ հարկ է պահել անվթար ու անեղծ. Արամ Ա

Անկախութիւնը որպէս երկնային պարգեւ հարկ է պահել անվթար ու անեղծ. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա կաթողիկոսը շնորհավորել է Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը:

«Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգիսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, այս առաւօտ՝ Երկուշաբթի, 21 Սեպտեմբեր 2020-ին, իր նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմօրէն շնորհաւորեց Հայաստանի անկախութեան 29-րդ տարեդարձը: Այս առիթով, Նորին Սրբութիւնը վերահաստատեց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի շարունակէ վերանորոգ յանձնառութեամբ մասնակից դառնալ Հայաստանի պետականութիւնը ամրացնող եւ զայն դէպի առաւել բարգաւաճում ու ծաղկում առաջնորդող ծրագիրներու ու աշխատանքներուն:

Այսօր, Նորին Սրբութիւնը իր դիմատետրի պաշտօնական էջին մէջ հետեւեալ գրառումը կատարեց. «Անկախութիւնը Աստուածատուր արժէք է եւ իրաւունք: Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ: Քրիստոս իր արիւնով ազատագրեց մարդը մեղքէն ու չարէն: Անկախութիւնը որպէս երկնային պարգեւ հարկ է պահել անվթար ու անեղծ:

Հայաստանի անկախութեան 29-րդ տարեդարձին նշումը իւրաքանչիւր հայու յիշեցում մըն է ու միաժամանակ հրաւէր հայրենիքի անկախութիւնը աւելի ամրապնդելու եւ գործնապէս մասնակից դառնալու Հայաստանի առաւել հզօրացման աշխատանքներուն»:

Թեմայի այլ նորություններ