Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնյայի կողմից համայնքի գույքի հափշտակության, պաշտոնական դիրքի չարաշահման, համայնքին զգալի վնաս պատճառելու համար Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել :

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով գործից մանրամասներ:
 

Հաղորդագրության համաձայն, Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ՔԿ Շիրակի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո  ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի համայնքի (2017թ.-ի նոյեմբերից՝ Անի խոշորացված համայնքի) ղեկավար Ա.Գ.-ն, հաստատապես տեղյակ լինելով համայնքապետրանում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից 2012թ.-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից բացակայելու, մասին, այդ ընթացքում նրա կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում հաստատել է նշված ամիսների աշխատավարձի վճարման՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը: Արդյունքում, նա պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով հափշտակել է այդ օրերի դիմաց տվյալ անձի անվամբ որպես աշխատավարձ հաշվարկված և ելքագրված՝ ընդհանուր զգալի չափերի գումարը:

Բացի այդ, հիմնավորվել է նաև, որ Ա. Գ.-ն 2011թ. դեկտեմբերի 11-ին, առանց հարցը Մարալիկ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու՝ որոշում է կայացրել Մարալիկ քաղաքի Դերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով իր բարեկամուհուն հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ: Այնուհետև, 2012թ.-ի հուլիսի 4-ին, Մարալիկ համայնքի ղեկավարը որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը երբևէ դրանում չբնակված, վարձակալ իր բարեկամուհուն նվիրաբերության եղանակով հատկացնելու մասին, որից հետո բնակարանը նվիրաբերության եղանակով անհատույց օտարվել է վերջինիս: Այդ կերպ էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:
 

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ.-ի փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ