Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացնում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պարբերաբար նախազգուշացնում է անձնական, ներառյալ՝ անձնագրային տվյալները հեշտ վարկ, գումար կամ այլ խոստումների դիմաց անծանոթ և կասկածելի անձանց փոխանցելու վտանգների մասին:
 
«Երեկ նույնպես նմանատիպ հրապարակում ենք արել առցանց տիրույթում օնլայն վարկ տրամադրող բազմաթիվ հարթակների կասկածելի լինելու մասին: Խնդիրը քննարկել ենք նաև ՀՀ կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ և ի շարունակություն երեկվա հայտարարության՝ հայտնում ենք, որ վարկերի տրամադրումը լիցենզավորվող գործունեություն է, և համապատասխան լիզենզիա չունեցող և որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ չհամագործակցող անձանց ձեր անձնական տվյալները վստահելը կարող է հանգեցնել ձեր ինքնության գողության և ֆինանսական բացասական հետևանքների (օրինակ, կարող են ձեր կողմից տրամադրված տվյալներն օգտագործելով հանդես գալ ձեր անունից և ձեր անունով վարկ վերցնել), ուստի.
 
վարկ տրամադրելու առաջարկ ստանալիս համոզվեք, որ գործ ունեք նման գործունեության իրավունք ունեցող անձանց հետ,
 
մի՛ վստահեք ձեր անձնական տվյալներն անծանոթ, համապատասխան լիզենզիա չունեցող կամ որևէ բանկի կամ վարկային կազմակերպության հետ չհամագործակցող անձանց,
 
չարամիտները կարող են որոշակիորեն նմանակել իրական լիցենզավորված վարկային կազմակերպության կամ բանկի անվանմանը, լոգոն և այլն, և անուշադիր լինելու դեպքում առաջին հայացքից կարող է չնկատեք տարբերությունը և սխալմամբ կարծեք, թե գործ ունեք իրական լիցենզավորված կազմակերպության հետ: Ուստի, ուշադիր եղեք, թե ումից եք վարկի տրամադրման առաջարկություն ստանում,
 
եթե վարկ տրամադրելու առաջարկով հանդես եկողը ներկայանում է իրական լիցենզավորված վարկային կազմակերպության կամ բանկի անունից, ապա մինչև անձնական տվյալներ վստահելը կամ որևէ գործարք կատարելը կապ հաստատեք տվյալ վարկային կազմակերպության կամ բանկի հետ և ճշտեք՝ արդյոք իսկապես գործ ունեք իրենց ներկայացուցչի հետ կամ արդյոք առցանց առաջարկն իսկապես իրենցն է,
 
կասկածների դեպքում կամ եթե ինքնուրույն չեք կողմնորոշվում դիմեք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը խորհրդատվության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ