Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    30 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. ՀՀ վարչապետը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ուղերձում մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:

Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ  ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ»:

Թեմայի այլ նորություններ