ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ հանդիպմանը:

Դիլանյանը Լին Թրեյսիին ընդունել է հունվարի 27-ին, դեսպանին ուղեկցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։

Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:

Իր հերթին դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։

Թեմայի այլ նորություններ