Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը

Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը

Ամերիկայի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակում մասնավորապես նշել են. «Ադրբեջանի շարունակական հարձակումները քրիստոնեական Հայաստանի վրա, որոնք սկսվել են հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն  վարչակազմի քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը»:

Հայկական վեհաժողովը շեշտել է պայքարի այս փուլում ամենից շատ խոսվող կետի մասին: 2016-ի քառօրյա պատերազմից հետո կողմերը պետք է իրականացնեին ուժեղացված մոնիտորինգ և հետաքննական մեխանիզմ ՝ օգնելու հրադադարի պահպանման ապահովմանը: Եվ, միայն Ադրբեջանն է արգելափակել այդ միջոցառումները, որպեսզի իր լոբբիստներն ու կառավարությունը փորձեն ավելի շատ դաժանություններ կոծկել:

Համագումարի համանախագահները նշել են նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը ակնհայտորեն նպաստել է Ալիևի վարչակարգի կողմից զինադադարի խախտումներին և անմեղ քաղաքացիների կյանքեր խլելուն: Համանախագահները կոչ են արել վարչակազմին անհապաղ կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական ֆինանսավորումը և վերականգնել Հայաստանի հետ ռազմական օգնության հավասարությունը:

Բացի այդ, համանախագահները նախագահին հորդորել են հստակ հանրային մեսիջ հղել նաև Թուրքիային:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ