Ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար. նախագահ Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար. նախագահ Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախագահն այսօր հանդիպել է երկրի խոշոր բուժհաստատություններից մեկի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ:

Հանդիպմանը խոսվել է համավարակի կանխարգելման հնարավորությունների և հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին: Բժշկական կենտրոնի տնօրենը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրենց բուժկենտրոնում իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրել համավարակը հաղթահարելու վերաբերյալ իր մոտեցումներն ու առաջարկները:

Կարևորելով համավարակին դիմակայելու խնդիրը՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ ոլորտին վերաբերող ռազմավարությունը՝ զարգացման հստակ ուղենիշներով և կանխատեսումներով, կօգնի հետագայում առավել պատրաստ լինել նման համավարակներին: Նրանք ընդգծել են այս համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից նվազագույն՝ թե մարդկային, թե տնտեսական կորուստներով դուրս գալու կարևորությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ համատեղ ու միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար:

Աղբյուր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ