Ալիևը կրկին մեղադրում է ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    19 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    33 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    19 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Ալիևը կրկին մեղադրում է ընդդիմությանը

Ալիևը կրկին մեղադրում է ընդդիմությանը

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին, պնդելով, թե «հեղաշրջում է նախապատրաստվել»։

Նախօրեին հերթական անգամ ելույթ ունենալով Ադրբեջանի առաջնորդը ընդդիմությանը՝ մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը կրկին անվանել է «կեղտոտ տարրեր», «սադրիչներ», «հանցագործներ»: «Ժողովրդական ճակատ» կուսակցության որոշ կեղտոտ տարրեր, օգտվելով առիթից, փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավիրածություններ իրականացրել», - պնդել է Ադրբեջանի նախագահը:

Անցած շաբաթ Հայաստանի հետ պատերազմի պահանջով Բաքվում տեղի ունեցած ցույցերից հետո Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են տասնյակ ընդդիմադիրների, որոնց մեղադրում են ցույցերի ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ։

«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել է, որ Ղարաբաղը վերադարձնելու պահանջով ցույցին կուսակցությունը լիովին աջակցել է, սակայն որևէ կերպ չի մասնակցել դրա կազմակերպմանը, որպեսզի իշխանություններին առիթ չտա այդ ամենը ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար: «Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ կառավարությունը ինքը կսադրի և կճնշի առանց որևէ առիթի», - հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունը` կոչ անելով Ալիևի վարչակազմին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներին և մյուս անմեղ մարդկանց, որոնք ձերբակալվել են այդ ցույցերի ժամանակ:

Աղբյուր՝ Ազատություն

Թեմայի այլ նորություններ