Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին և Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին:

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: 

Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրեց մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում գործընկերներից՝ խաղաղության հաստատում տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության, և Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: 

Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը և շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը: 

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և դրա հետևանքները դատապարտող շուրջ 17 բանաձևերի համար:

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությունը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրություններով և գրեթե նույն ճակատագրով:

Փաստելով երկու երկրների միջև առկա գերազանց միջպետական և միջխորհրդարանական համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը նկատել է, որ Հայաստանի և Կիպրոսի օրենսդիր մարմինների միջև հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել: Նա գործընկերոջը վստահեցրել է, որ Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերաձևավորումից հետո առավելագույն ջանքեր կուղղվեն՝ ծավալելու դինամիկ և արդյունավետ համագործակցություն երկու հանձնաժողովների միջև:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցության նախաձեռնությունը, որը բացում է կողմերի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափում: Անդրադառնալով նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Կիպրոսի հետ փոխգործակցության առաջնահերթությանը՝ Ալեն Սիմոնյանը կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Քննարկմանը կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել բարեկամ Կիպրոսին՝ սկզբունքային դիրքորոշման և Արցախի ժողովրդին աջակցության համար՝ մասնավորապես շեշտելով Կիպրոսի կառավարության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակությունը:

Գործընկերները զրույց են ծավալել նաև Կիպրոսի հիմնահարցի և Թուրքիայի կողմից երկխոսությունը խաթարող գործողությունների շուրջ: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մշտական աջակցության ցուցաբերումը Կիպրոսին միջազգային կազմակերպություններում՝ նշելով բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանն իր պայքարում՝ հանուն եղբայրական Կիպրոսի արդարության վերականգնման, հայրենիքի ազատության և վերամիավորման:

Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը ևս կարևորել է երկու երկրների միջև ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ վեճի լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերին, որոնցում արձանագրված են Ադրբեջանի կողմից տեղի ունեցած խախտումները և Թուրքիայի կողմից անընդունելի անօրինական, գործողությունները: Հանդիպման ավարտին կողմերը փաստել են երկկողմ, եռակողմ, ինչպես նաև բազմակողմանի հարաբերությունների կարևորությունը և փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ