ԱԻՆ-ում քննարկվել է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առարկա դասավանդելու անհրաժեշտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԻՆ-ում քննարկվել է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առարկա դասավանդելու անհրաժեշտությունը

ԱԻՆ-ում քննարկվել է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առարկա դասավանդելու անհրաժեշտությունը

Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդակցությունը սկսելուց առաջ նախարարը ցավակցական խոսք է հղել ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ, գնդապետ Կարապետ Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքները:

Շարունակում է առանցքային մնալ բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը: Նշվել է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումներ են իրականացվում հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու շուրջ:

Ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է, որ ձմեռային սեզոնով պայմանավորված՝ փրկարարական վարչությունները պատրաստ են ՏԻՄ-երի հետ համագործակցել ճանապարհների անվտանգությունն ապահովելու հարցում: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար նախարարը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Գուրգենի Ասլանյանին:

Թեմայի այլ նորություններ