ԱԻՆ փրկարար ծառայողների համար անգլերենի դասընթացները մեկնարկել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ԱԻՆ փրկարար ծառայողների համար անգլերենի դասընթացները մեկնարկել են

ԱԻՆ փրկարար ծառայողների համար անգլերենի դասընթացները մեկնարկել են

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն ու ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հյուրընկալել են Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդին, Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանին, Բրիտանիայի խորհրդի ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին և դասավանդող Ռուզաննա Գաբրիելյանին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և Բրիտանական խորհրդի հետ համատեղ կազմակերպվող անգլերենի դասընթացները 28 աշխատակիցների համար:

«Անգլերենի կարողությունների զարգացումը մեզ համար առաջնային հարցերից է և ծրագրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում այն, որ դասընթացին մասնակից ԱԻՆ աշխատակիցների գերակշիռ մասը INSARAG թիմի անդամներ են: Բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարբերաբար անց է կացնում անգլերենի ուսուցման ծրագրեր ԱԻՆ համակարգի աշխատակիցների համար: Վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության միջև վերջին տարիների համագործակցությունը գրանցել է զարգացում և առաջընթաց՝ որակապես նոր մակարդակի վրա դրվելով»,- ասել է ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը:

Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար, նշել, որ պարբերաբար ներկա կգտնվի դասընթացներին՝ մասնակիցների կարծիքներն ու առաջարկները լսելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ