ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 369 դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    29%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    33%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    90%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.602

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 369 դեպք

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 369 դեպք

Դեկտեմբերի 21-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 143-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 2 փլուզման, 4 մերկասառույցի, 13 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 32 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:
 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Թեմայի այլ նորություններ