Ահազանգ հանգստյան գոտում պահվող արջերի վատ պայմանների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ահազանգ հանգստյան գոտում պահվող արջերի վատ պայմանների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է մտահոգվել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի (Ursus arctos) ճակատագրով։ Հիմնադրամը շարունակում է ահազանգեր ստանալ բազմաթիվ քաղաքացիներից, որոնց համար միևնույն չէ կենդանիների ճակատագիրը։

Հրապարակված տեսանյութում երևում է ոչ միայն կենդանիների ոչ բարեկեցիկ և բնական միջավայրին հակասող պայմանները, այլև արու առանձնյակներից մեկի սարսափելի վիճակում գտնվող ատամները, ինչը միանշանակ խանգարում է կենդանուն բավարարել նորմալ սնվելու իր կենսական անհրաժեշտությունը։ Բոլոր երեք առանձնյակները և հատկապես՝ փտած ատամներով արու արջը, ունեն մասնագիտական խնամքի և հոգատարության կարիք։  

Խնդիրը նաև դարձել է միջազգային հասարակության և մամուլի քննարկման առարկա՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով Հայաստանում կենդանիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը և երկրի մասին ձևավորելով բացասական կարծիք։ 

Հայտնենք նաև, որ արդեն մի քանի անգամ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) ջանքերով Հայաստան է ժամանել միջազգային կենդանաբույժների խումբ, որն իրականացրել է մի շարք դժվարին վիրահատություններ՝ փորձելով բուժել նմանատիպ վիճակում գտնվող կենդանիների ատամները:

Ուսումնասիրելով նաև առկա հանրային տեղեկատվությունը՝ պարզ է դառնում, որ նշված հաստատությունում կարմիրգրքյան կենդանիները պահվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ։ 

«Resort MJA»-ում նման պայմաններում զուգավորում են քույր և եղբայր արջերին, ինչը ներազգակցական խաչասերում է (իմբրիդինգ) և անթույլատրելի երևույթ է, իսկ ծնված ձագերին բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում՝ ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ