Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր

Ահաբեկչական հարձակում  է տեղի ունեցել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Աբու Դաբիի ոստիկանությունը հայտնել է, որ մահացածներից մեկը Պակիստանի քաղաքացի է, երկուսը՝ հնդիկներ։

Ըստ WAM գործակալության՝ գրոհային անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում է իրականացվել Էլ Մուսաֆա քաղաքի մետրոպոլիայի տարածքում։

Պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել ADNOC-ի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի տարածքում։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է իրանամետ Անսարուլլա (հութի) շարժումը։

Շարժման ռազմական ներկայացուցիչը «Ալ Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկա ժամերին այս հարցի վերաբերյալ հայտարարություն կանի։

Հիշեցնենք, որ 2015 թվականից Արաբական Միացյալ Էմիրությունները մասնակցում է Եմենի քաղաքացիական պատերազմին նախկին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կողմից, որը դեմ է հութիների շարժմանը։

Մյուս կողմից, հութիներին աջակցում է Իրանը:

Թեմայի այլ նորություններ