ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողի հետ

Օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»֊ի ձևավորման նպատակները և աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց առջև ծառացած մարտահրավերները և համակարգված աշխատել այդ հարցերի հասցեագրման ուղղությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը՝ որպես փախստականների խնդիրների հասցեագրման և դրանք ավելի տեսանելի դարձնելու հարթակ: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փախստականների հարցին բախվել է դեռ անկախության հռչակումից առաջ, երբ հյուրընկալեց հայ փախստականների առաջին ալիքը Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և Ադրբեջանի այլ քաղաքներից, որոնք հետագայում համալրեցին Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող շրջաններից տեղահանվածները:

Թեմայի այլ նորություններ