ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հեռախոսազրույցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ -1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    57%
    9 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    82%
    10 կմ/ժ
  • Արարատ 7°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -2°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    52%
    10 կմ/ժ
  • Արցախ 8°C
    93%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հեռախոսազրույցը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հեռախոսազրույցը

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից տեղեկացավ, որ հուլիսի 27-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ: 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։

Նախարարները շոշափեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները:

Թեմայի այլ նորություններ