Ադրբեջանը հերթական հարձակումն է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ. հակառակորդը կորուստներ ունի. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը հերթական հարձակումն է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ. հակառակորդը կորուստներ ունի. ՊՆ

Ադրբեջանը հերթական հարձակումն է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ. հակառակորդը կորուստներ ունի. ՊՆ

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանն էլ ի հավելումն գրառման նշել է. «Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում»:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ