Հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ-ն ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից այսօր խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները:
Այս մասին Իջևանում հայտարարեց ռազմական փորձագետ, ճգնաժամային կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանրապես, մեր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները լավ յուրացրել են ՕՍԱ-ԱԿՄ-ի մոդեռնիզացիան, և ինչպես տեսնում ենք, շատ էֆեկտիվ է աշխատում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:
Աղբյուր՝ Հայկական Ժամանակ