Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ): Պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ռ. Ղազիևիը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»: Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ  հոդվածներով (սադրանք):

Ռ. Ղազիևի ձերբակալության իրական պատճառը, թերևս, նրա կողմից արված հայտարարությունն է այն մասին, որ ադրբեջանական կողմն արդեն ունի 12 զոհ: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների ձախողումն Ադրբեջանի իշխանությունների համար ստեղծել է բարդ իրավիճակ: Այժմ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ թաքցնել իր իրական կորուստները, և Ղազիևի ձերբակալությունը նման նպատակ է հետապնդում: 

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ