Ադրբեջանի նախագահը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի նախագահը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

Ադրբեջանի նախագահը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ այսօր քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը։ Նշվել է, որ լավ ներուժ կա տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար», ասված է հայտարարության մեջ։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Բացի այդ, նշվում է, որ զրույցի ընթացքում «շոշափվել է փոխվարչապետերի մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությունը, քննարկվել են հաղորդակցությունների բացման հետ կապված հարցեր»։

Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին 10 ամիսներին աճել է 7%-ով՝ հասնելով 2,35 մլրդ դոլարի, իսկ 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,671 մլրդ դոլար։

Հիշեցնենք, 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կկենտրոնանա տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա տարածաշրջանում։

Թեմայի այլ նորություններ