Ադրբեջանի բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի դրսևորել․ Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի դրսևորել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի դրսևորել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի «փառապանծ» բանակի, որի մասին շատ են սիրում խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում նման գնահատական տվեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը իրենց արդյունավետությունը չեն դրսևորել։

«Տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են։ Դրանք ձեռք են բերվում հիմնականում Իսրայելից։ Ադրբեջանը կարծես թե բացառապես օգտագործում է իսրայելական ԱԹՍ-ներ, և այդ ԱԹՍ-ները շատ թանկ են, բայց արդյունավետություն ցույց չեն տալիս ու, ըստ էության կտրվում է Ադրբեջանի հասարակ ժողովրդի չափաբաժնից»-ասաց Հովհաննիսյանը։
 
Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ