Ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները՝ Հայաստանի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները՝ Հայաստանի մասին

Ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները՝ Հայաստանի մասին

Լրագրող-բլոգեր, ազգությամբ ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը իր բլոգային հերթական թողարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Ըստ լրագրողի՝ Հայաստանի բնակչությունն այլևս պատրաստ չէ դիմադրություն ցույց տալու հակառակորդին։

Որպես սեփական խոսքերի հիմնավորում՝ Աբբասովը ցուցադրում է երկու տեսանյութեր։ Առաջինում տեսնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի դիմաց կազմակերած բողոքի ակցիան՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Լրագրողը, ցուցադրելով այս կադրերը, ոստիկաններին դիմադրություն ցույց տվող պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց ՀՀ կառավարությունը ստիպողաբար ուղարկում է Արցախ՝ պատերազմելու։ Աբբասովը նշում է, թե հայ մայրերը հոգնել են պատերազմից, և բողոքի այս ակցիան նպատակ ունի վերջ դնելու դրան։

 

 

Ինչպես արդեն նշվեց՝ կադրերն իրականում վերցված են հունիսի 16-ին ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայից, երբ օրակարգում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Տեսանյութին կարող եք ծանոթանալ ստորև՝

 

 

 

Բլոգերի ներկայացրած երկրորդ տեսանյութը միտված է ցույց տալու, որ հայ զինվորականները ևս հոգնել են պայքարից, չեն ցանկանում մեկնել հայկական բանակ և հրաժարվում են կրակելուց հակառակորդի ուղղությամբ։ Այս անգամ Աբբասովը որպես ապացույց կցում է «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը, որտեղ վերջինս զինվորական համազեգստով է։

Սակայն, ինչպես հայտնի է, Նարեկ Մալյանը զինվորական չէ, և նրան բերման ենթարկելը կապված էր արտակարգ իրավիճակի պայմաններում ակցիաների կազմակերպման արգելքի հետ։

Տեսանյութը՝ ստորև.

 

 


Այսպիսով հայտնում ենք, որ բլոգեր Ֆուադ Աբբասովը ստում է իր հետևորդներին՝ ասելով, թե հայ ժողովուրդը հրաժարվում է պայքարից։ Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստակաության հետ։ Հայաստանում որևէ միջոցառում չի անցկացվել՝ ըննդեմ Զինված ուժերում ծառայության կամ պատերազմական գործողություններին ներգրավվելու։

 

Աղբյուր՝ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Թեմայի այլ նորություններ