Ադրբեջանի ԶՈՒ-երի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի ԶՈՒ-երի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ԶՈՒ-երի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել․ Նիկոլ Փաշինյան

Այս գիշեր ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել ՀՀ Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի ուղղությամբ եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր եւ վիրավորներ, կորցնելով տեխնիկա»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ այնուհետեւ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ30 հաուբից։

«Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել եւ իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։

«Արձանագրեմ նաեւ, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է՝ Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերի հասցրած վնասները եւ տալ գնահատական»,- ասաց վարչապետը։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ