ԱԱԾ-ն հայտնել է, թե «Boeing 737-300» օդանավի անհետացման հետ կապված ո՞ր հոդվածներով է քրեական գործ հարուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ԱԱԾ-ն հայտնել է, թե «Boeing 737-300» օդանավի անհետացման հետ կապված ո՞ր հոդվածներով է քրեական գործ հարուցվել

ԱԱԾ-ն հայտնել է, թե «Boeing 737-300» օդանավի անհետացման հետ կապված ո՞ր հոդվածներով է քրեական գործ հարուցվել

ԱԱԾ-ից մանրամասնում են, թե «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737-300» տիպի օդանավի անհետացման փաստի առիթով հարուցված քրեական գործը որ հոդվածներով է:

ԱԱԾ լրատվական բաժնից «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»):

ԱԱԾ-ից նաեւ հայտնեցին, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվածներ դեռեւս չկան: Կատարվում է նախաքննություն:

Հայկական գրանցմամբ եւ համարանիշով ինքնաթիռի Իրանում չարտոնված վայրէջքի մասին լուրերը տարածվել էին դեռեւս փետրվարի 23-ից:

«Boeing 737-300»-ի չարտոնված վայրէջքի ու Հայաստան վերադարձնելու մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտարարել էր, որ հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը մարտի 3-ին վերադառնա Երեւան:

Ավելի ուշ, երբ այդ ժամկետում ինքնաթիռը չվերադարձավ, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունից «Հայկական ժամանակին» ասացին, որ իրենք մարտի 3-ին օդանավի հնարավոր վերադարձի մասին որեւէ հայտարարություն չեն արել:

Թե երբ օդանավը կլինի Հայաստանում «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությունում դժվարանում են ասել: Հետաքրքրվեցինք, թե ինչու է գործընթացը ձգձգվում, գուցե բանակցությունների ընթացքում որեւէ նոր խոչընդո՞տ է առաջացել: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ից չցանկացան մեկնաբանել: «Խնդիրների մասին չենք կարող խոսել, բայց ամեն դեպքում ե՛ւ մեր աշխատակազմը, ե՛ւ այլ ՀՀ կառույցներ աշխատում են»,- եզրափակեցին ավիաընկերությունից:

Թեմայի այլ նորություններ