67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող գազելները դադարեցրել են գործունեությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող գազելները դադարեցրել են գործունեությունը

67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող գազելները դադարեցրել են գործունեությունը

67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեությունը դադարեցվել է: Քաղաքացիների դժգոհությունները հատկապես 67 համարի գազելի աշխատանքի դադարեցման հետ են կապված, քանի որ այն սպասարկում է Ներքին Չարբախը, որտեղ հասարականան տրանսպորտի ընդամենը մի քանի համարներ են հասնում:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ երկու երթուղիները սպասարկող՝ 67 եւ 41 համարների շահագործման առավելագույն ժամկետը 15 տարի է եղել, որը լրացել է:

Երկուշաբթի օրվանից (փետրվարի 7) 67-ին կփոխարինեն 54 եւ 14 համարի երթուղայինները: «Այդ երկու համարներն էլ անցնելու են բոլոր այն հատվածներով, որտեղով երթեւեկում էր 67-ը: Ավելին՝ մեքենաքանակներ են ավելանալու, որպեսզի բնակիչները կանգառներում երկար չսպասեն, հատկապես Չարբախում ապրող մեր քաղաքացիները տեղաշարժման խնդիր չունենան»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվական բաժնից: Նշենք, որ 67 համարի վերջնակետը Փարաքար խոշորացված համայնքն էր, սակայն Երեւանի քաղաքապետարանի լրատվականից հայտնեցին, որ այն այլևս Փարաքար չի հասնելու:

Իսկ ինչ վերաբերում է գործունեությունը դադարեցրած 41 համարին, ապա դրա դեպքում ևս քննարկվում է մեկ այլ համարով փոխարինելու հարցը: 

67 համարի երթուղին սկսվում է Ներքին Չարբախից, անցնում Արարատյան, Շիրակի , Արտաշիսյան փողոցներով, Բագրատունյաց պողոտայով, Սեբաստիայի, Րաֆֆու Զորավար Անդրանիկի, Օհանովի, Շերամի, Ա. Բաբաջանյան փողոցներով, Էջմիածնի խճուղով, վերջնակետը Փարաքար խոշորացված համայնք էր:

41 համարի երթուղին սկսվում է «Էլեկտրոն» գործարանով, շարունակում՝ Շարուրի, Շիրակի, Արտաշիսյան, Արագածի, Մանթաշյան, Չեխովի, Մայիսի 9-ի, Գարեգին Նժդեհի փողոցներով, Արշակունյաց պողոտա, Գրիգոր Լուսավորչի փողոց, Մեսրոպ Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներ, Վահան Տերյանի, Կորյունի, Խաչատուր Աբովյանի փողոցներ, Աբովյան պուրակ, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Ադոնցի, Շիրվանզադեի, Մամիկոնյանց, Մալխասյանց փողոցներ: Վերջնակետը Հուշանվերների կոմբինատն է: Հետադարձը՝ նույնը՝ մինչեւ Սարալանջի, Վահան Տերյանի փողոցներ, Աբովյան պուրակ, Խաչատուր Աբովյանի փողոցներ, Սայաթ-Նովայի պողոտա, շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Թեմայի այլ նորություններ