2022 թվականը լինելու է խիստ կարևոր ու առավել պատասխանատու. «ՀԱԷԿ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

2022 թվականը լինելու է խիստ կարևոր ու առավել պատասխանատու. «ՀԱԷԿ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղերձը

2022 թվականը լինելու է խիստ կարևոր ու առավել պատասխանատու. «ՀԱԷԿ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի ուղերձը

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հանդես է եկել Ամանորի և Սուրբ Ծննդի շնորհավորական ուղերձով:

Ուղերձում ասվում է.

Հարգելի՛ գործընկերներ, ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, ջերմ ու բարի մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և գալիք Սուրբծննդյան տոների կապակցությամբ:

Ավանդական ու լուսավոր այս տոները բոլորիս համակում են նոր տրամադրությամբ ու ոգևորությամբ, չնայած առկա դժվարություններին ու մարտահրավերներին՝ նաև մեծ համոզմունքով ու վստահությամբ՝ առավել եռանդով ու ձգտումով առաջ շարժվելու և նորանոր հաջողություններ ամրագրելու:

Անցնող տարին վճռորոշ և ծանրաբեռնված էր Հայկական ԱԷԿ-ի համար: ՊՆՎ-2021-ն աննախադեպ մեծ ծավալի և տևողության առումով թեև որոշակի դժվարություններ բերեց, սակայն Ձեր միահամուռ, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվեց զգալի ձեռքբերումներ արձանագրել:

2022 թվականը ևս լինելու է խիստ կարևոր ու առավել պատասխանատու, սակայն լիահույս եմ, որ միասնական ջանքերով ու համախմբված կկարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրներն ու գրանցել ոլորտային նոր ձեռքբերումներ:

Հարգելի՛ աշխատակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Թող 2022 թվականը լինի սիրո, ջերմության, խաղաղության, համերաշխության և բարգավաճման տարի:

Թեմայի այլ նորություններ