20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ չի թույլատրվում երկու հոգուց ավելի մուտք գործել․ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ չի թույլատրվում երկու հոգուց ավելի մուտք գործել․ փոխնախարար

20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ չի թույլատրվում երկու հոգուց ավելի մուտք գործել․ փոխնախարար

Եթե նախկինում առեւտրի իրականացման վայրերում թույլատրվում էր աշխատանքը միայն պարենային խանութների, դեղատների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից բաց կլինեն բոլոր առեւտրի իրականացման վայրերը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։  

Նրա խոսքով՝  ժամանակավորապես չսահմանափակված գործունեության բոլոր տեսակներին թույլատրվելու է գործունեությունն իրականացնել այն պարագայում, եթե ամբողջովին կատարեն ու ապահովեն հավելվածներով սահմանված կանոնները:

Սիմոնյանն ընդգծեց, որ 20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ չի թույլատրվում երկու հոգուց ավելի մուտք գործել։ 

«Սահմանափակված կմնան գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես՝ հյուրանոցային եւ բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Բացառություն կլինեն այդ գործունեության տեսակից այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահմանափակված չի լինի»,- նշեց փոխնախարարը։

Թեմայի այլ նորություններ