17-ի հանրահավաքն ընդդեմ 17-ի. 1in.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

17-ի հանրահավաքն ընդդեմ 17-ի. 1in.am

17-ի հանրահավաքն ընդդեմ 17-ի. 1in.am

ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ փետրվարի 12-ին հրավիրված հանրահավաքը Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է, և դրա մասին քննարկում «Հայրենիքի փրկության ճակատ» միավորումը չի ունեցել: Իվետա Տոնոյանը իհարկե նկատել է, որ չկա արտառոց ոչինչ, քանի որ իբրև ճակատի վարչապետի միասնական թեկնածու՝ Մանուկյանը լիովին իրավասու է անել իր նախաձեռնությամբ միջոցառումներ:

Իհարկե, խնդիրը այն չէ՝ Վազգեն Մանուկյանն իրավասու էր, թե ոչ: Այդպիսի խնդիր գոնե հանրության տեսանկյունից լինել չի էլ կարող, քանի որ Մանուկյանը և նրա ճակատը չունեն հանրային հաշվետվողականության պարտավորություն: Այստեղ էական է այն, թե քաղաքական առումով ինչով է պայմանավորված Վազգեն Մանուկյանի առանձին նախաձեռնությունը, և լինելով առանձին՝ այն լոկ այդպիսի՞ն է, թե՞ բնույթով նաև սեպարատ՝ անջատական: Այլ կերպ ասած՝ փետրվարի 12-ի հանրահավաքի նախաձեռնությունը Վազգեն Մանուկյանի ընդվզո՞ւմն է 17-ի ձևաչափի ղեկավար 5-6 միավորների շրջանակի դեմ, թե՞ հակառակը՝ նա իր վրա է վերցնում հարվածը հանրահավաքի նվազ մարդաշատ լինելու պարագայում: Մեկ այլ ուշադրության արժանի հարց է թերևս այն, թե արդյոք Մանուկյանի նախաձեռնությունը լինելո՞ւ էր, եթե չլիներ արտահերթ ընտրության հանրային պահանջի բացակայության մասին իշխանության հայտարարությունը:

Վազգեն Մանուկյանը 17-ի ներսում իհարկե առաջին ահազանգը ստացավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո, որով երկրորդ նախագահը հայտարարեց, թե պետք է մասնակցել արտահերթ ընտրության, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա: Սա ուղղակի նշանակում էր, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս ժամանակավրեպ և ոչ արդյունավետ է դիտարկում Վազգեն Մանուկյանի առանցքով տեխնոլոգիան կամ մեթոդաբանությունը, այլևս այն համարում է անհեռանկար: Խոշոր հաշվով, իր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը իր ձեռքն էր վերցնում 17-ի «կառավարման վահանակը» կամ առնվազն ազդարարում այդ գործընթացի մեկնարկ: Դա արդեն խնդիր է ոչ միայն Մանուկյանի, այլև գործնականում բոլոր մյուս ուժերի համար, քանի որ նրանց մնում է կա՛մ ենթարկվել այդ կառավարմանը՝ իսկ այդ դեպքում պայման թելադրողը լինելու է Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ մտածել նրան նոր իրավիճակ թելադրելու մասին:

Այդ ֆոնին էր հատկանշական արտահերթ ընտրության պահանջարկ չլինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ազդարարումը, որը, ինչպես գնահատել եմ այլ առիթով, ուներ այդ թվում նաև 17-ի ներսում հակասությունների վրա խաղալու, դրանք գեներացնելու նպատակ: Վազգեն Մանուկյանի ինքնուրույն նախաձեռնությունը կարո՞ղ է լինել այդ գեներացիայի ուղիղ արդյունք, թե՞ ոչ՝ ասելն իհարկե բարդ է, բայց անկասկած է, որ այն 17-ի ձևաչափի կամ մասնավորապես դրա առաջատար խմբի ներսում ճգնաժամի դրսևորում է: Այդ ճգնաժամը շարունակվելու դեպքում այն կարող է հասունանալ ընդհուպ, այսպես ասած, քաղաքական զոհաբերության անհրաժեշտության աստիճանի: Իսկ այստեղ առանցքային թեկնածու դառնում է հենց Վազգեն Մանուկյանը, իհարկե շղթայաբար նաև այն ուժերը, որոնք 17-ի բալանսում իբրև միավոր պահվում էին հենց մանուկյանական առանցքով մեթոդաբանության շնորհիվ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Թեմայի այլ նորություններ