155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ` գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե' քաղաքային, թե' գյուղական ճանապարհների համար:

Միաժամանակ, առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու «Արաբկիր» ԲՀ  վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Վահե Յավրյանն անվասայլակների հավաքման և շահագործման վերաբերյալ կրթական ծրագիր է կազմակերպել բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացներն անցկացվել են առցանց` արտասահմանցի գործընկերների հետ համատեղ:

Նշենք, որ «UCP Wheels for Humanity» հետ գործընկերային կապերը ստեղծվել են մեկ տարի առաջ, երբ  առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու Վահե Յավրյանը մասնակցել է Մանկական ուղեղային կաթվածի Ամերիկյան ակադեմիայի տարեկան համաժողովին:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ