11 կամավորներ և 2 ՀԿ-ներ կազմակերպել են աղտոտված արագլիների մաքրումն ու խնամքը (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

11 կամավորներ և 2 ՀԿ-ներ կազմակերպել են աղտոտված արագլիների մաքրումն ու խնամքը (լուսանկարներ)

11 կամավորներ և 2 ՀԿ-ներ կազմակերպել են աղտոտված արագլիների մաքրումն ու խնամքը (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։ Գործընթացը համակարգել է նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ ամիսներ շարունակ կամավորական խումբը շրջել է Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվել են աղտոտված արագիլներ։

«Հիշեցնեմ, որ իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել էին այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ էին տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Հունիս-հուլիս ամիսների հետազոտությունները ցույց էին տվել, որ աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

Հայաստանի կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգված կամավորների շնորհիվ արդեն երրորդ տարին է, ինչ արագիլներն այդ շրջանում հայտնաբերվում են ու մաքրվում։

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ժամանակ են տրամադրել և աջակցել են սպիտակ արագիլների փրկության անգնահատելի առաքելությանը։

Յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»,-գրել է նախարարը:

Թեմայի այլ նորություններ