Վճռաբեկ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց․ «Հայկական ժամանակ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վճռաբեկ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց․ «Հայկական ժամանակ»

Վճռաբեկ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց․ «Հայկական ժամանակ»

ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Այվազյանը ասել է, որ որոշումը դեռ չի ստացել, բայց այն իր համար սպասելի էր. «Արդեն սպասելի էր, որովհետեւ երկրում ահագին բան է փոխվել, չէր կարող չլինել, չլինելն ուղղակի անհասկանալի կլիներ»:

 

Այվազյանը կարեւորել է, որ արդարությունը վերականգնվեց մարդու կենդանության օրոք եւ ոչ թե հետմահու:

Նա, հիշեցնենք, 2008 թվականի հունիսի 11-ին դատավոր Երեմ Եսոյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2019 թվականի հունիսին Այվազյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժվել էր:

Դեկտեմբերին արդեն վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գործի քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը անօրինական և չհիմնավորված է և խաթարում է արդարադատության բուն էությունը: 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը:

Աղբյուր՝ «Հայկական ժամանակ»

Թեմայի այլ նորություններ