Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման. նա կմնա կալանքի տակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,6 տարի 26 ամիս ժամկետով ազատազրկումը:

Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար: Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ 

Նարեկ Սարգսյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները եւ միջնորդել գործը  քննել արագացված կարգով: Առեւանգման դրվագով որպես տուժող անցնող Արամ Կարապետյանն առարկել էր արագացված կարգով դատաքննությանը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի իր ներկայացուցիչը, սակայն, հետագայում նիստերին չէր ներկայացել։ Դատարանը որոշել է արագացված կարգով քննել քրեական գործը:

Քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի համաձայն՝ դատարանը գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Ըստ այդմ՝ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։

Թեմայի այլ նորություններ