ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության ապահովմանը. Դիլանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության ապահովմանը. Դիլանյան

ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության ապահովմանը. Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը համարում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը կազմավորման 26 տարիների ընթացքում անցել է ինստիտուցիոնալ զարգացման բարդ, սակայն շատ կարևոր ճանապարհ՝ ընթացքում բախվելով տարաբնույթ մարտահրավերների, սակայն մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում  հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը: Արման Դիլանյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ իրենք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը, խտրականության դեմ պայքարի ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ ուժեղ, անկախ Սահմանադրական դատարան, որպես երաշխավորը և պահապան Սահմանադրությանը՝  կանգնած քաղաքական քննարկումներից  և տարբեր ճամբարներից վեր: Ես շատ երջանիկ եմ, որ այս աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵՄ-ն զգալիորեն աջակցել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, և մենք հույս ունենք, որ ականատես կլինենք նաև նոր համագործակցությունների»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ներկայացվեց դատարանի նոր՝ թարմացված պաշտոնական կայքէջը: Այն թարմացնելու համար օգտագործվել են ժամանակակից նորարարական լուծումներ, որպեսզի կայքը լինի ավելի ժամանակակից, հասանելի և մատչելի:

Թեմայի այլ նորություններ