Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ էր կատարվել։ Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա  կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել էր բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։ Կինը դիմադրել էր, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ