Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    15 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ  նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով:

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում: Չնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝  փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ Կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:

 

 

Թեմայի այլ նորություններ