Պետծառայողների մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ աշխատավարձը կպահպանվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    47%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    63%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Պետծառայողների մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ աշխատավարձը կպահպանվի

Պետծառայողների մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ աշխատավարձը կպահպանվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մարտական գործողություններում  ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ: 

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով որոշակի սոցիալական երաշխիքներ են նախատեսվում  որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Մասնավորապես, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը պահպանվում է: Նախագծով նախատեսվում է նաև, որ այդ ժամանակահատվածը ներառվի աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված: Այդ ժամանակահատվածում կիսամյակային գնահատականի կամ կատարողականի բացասական գնահատման դեպքում չեն կիրառվի նույն օրենքով նախատեսված սանկցիաները, այսինքն` աշխատավարձի իջեցումը կամ բնականոն աճի կասեցումը:

Սահմանված դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Թեմայի այլ նորություններ