Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները համավարակի դեմ պայքարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները համավարակի դեմ պայքարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով արտակարգ ռեժիմով ծառայությունը` հաճախ համագործակցելով տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների հետ: Հուլիսի 1-ին համավարակի դեմ պայքարի գործում իրենց ուրույն մասնակցությունն ունեցան ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Նրանք կանախարգելիչ միջոցառումների շրջանակում, ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ծառայողների հետ, Շենգավիթ վարչական տարածքում շրջայցեր իրականացրին` կոչ անելով քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն և բացառել առանց դիմակի շփումն ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Շրջայցերի ընթացքում քաղաքացիներին նաև դիմակներ բաժանվեցին: Անցորդները շնորհակալ էին թե՛ հասարակական խորհրդի նախաձեռնությունից, թե՛ ոստիկանների հոգատար վերաբերմունքից:
Ոստիկանները բացատրում էին, որ դիմակները պետք է փոխել երեք-չորս ժամը մեկ, նաև պարբերաբար անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը:
Նման միջոցառումները ոչ միայն շարունակական են, այլև` ամենօրյա: Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները` պահպանելով թե՛ ձեր, թե՛ դիմացինի առողջությունը:

Թեմայի այլ նորություններ