Մեղրաձորի թունելից 3 դիերը հանող 6 քաղաքացիները ևս թունավորվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեղրաձորի թունելից 3 դիերը հանող 6 քաղաքացիները ևս թունավորվել են

Մեղրաձորի թունելից 3 դիերը հանող 6 քաղաքացիները ևս թունավորվել են

Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ, 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գևորգ Եփրեմյանը և 42-ամյա Վարդան Սեփոյանը։

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիների՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի և 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք եղել են նշված հանքախորշի «Քյալբաջար» կոչվող հանքախորշի հատվածում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին և թունելում հայտնաբերել 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկության՝ նրանք մահացել են շմոլ գազից: 

Թեմայի այլ նորություններ