Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    47%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    63%
    20 կմ/ժ
  • Արցախ 20°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր

Հայաստանում կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 
 
«Իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հերթական քայլը: Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա: Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Իրական շահառուների տվյալները կներկայացվեն և կհրապարակվեն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վարվող էլեկտրոնային հարթակի միջոցով»,- գրել է Բադասյանը։

Թեմայի այլ նորություններ