Գագիկ Խաչատրյանի քրգործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում. Սոնա Ղազարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Գագիկ Խաչատրյանի քրգործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում. Սոնա Ղազարյան

Գագիկ Խաչատրյանի քրգործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում. Սոնա Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում անդրադարձավ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից սկսված գործընթացին, որը վերաբերում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր դոլար կաշառքներով։ Դրանք վճարվել են Գագիկ Խաչատրյանին և իր որդիներին:

«Ըստ տարածված տեղեկության՝ առանձնատունը ձեռք է բերվել կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ թալանը վերադարձնելու համար ամենևին մեր ընդդիմադիր գործիչները հարկ չէ, որ իշխանություն դառնան, այլ ընդամենը կարող են ցանկացած իրավապահ համակարգի ներկայացուցչի մոտենալ և ներկայացնել, թե ինչպես են կառուցել իրենց առանձնատները, որոնք գտնվում են մեր աչքերի առաջ:

Իսկ այս քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է 2020 թվականին ՀՀ-ում, ըստ հաղորդագրության, նախկին պատգամավոր գործարարը 20 միլիոն դոլար կաշառք է տվել պարոն Խաչատրյանին և իր որդիներին: Այդ գումարը փաստորեն ուղղվել է արտերկիր, մասնավորապես, Լոս Անջելես տուն կառուցելու նպատակով:

Ուզում եմ հիշեցնել, որ այս գործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում, որտեղ ԱՄՆ-ը աջակցում է կառավարություններին պայքարել կոռուպցիայի դեմ»,- ասաց Ղազարյանը:

Թեմայի այլ նորություններ